Winning entries could not be determined in this language pair.There was 1 entry submitted in this pair during the submission phase. Not enough entries were submitted for this pair to advance to the finals round, and it was therefore not possible to determine a winner.Competition in this pair is now closed. |
Հարավկորեացի Բյուն Չուլ Հանը իր «Թափանցիկ հասարակություն» գրքում (2012)դարձյալ հիմք է ընդունում Միշել Ֆուկոյի պանօպտիկումի փոխաբերությունը՝ թվային պանօպտիկումի հասկացությունը զարգացնելու համար: Խոսքը նոր, բացարձակ տեսանելիության մասին է, որ թույլ է տալիս ամեն ինչ տեսնել էլեկտրոնային միջոցներով՝ սկսած յուրաքանչյուր մարդու անձնական կյանքից: Այն ընդգրկում է սոցիալական ցանցերը, Google-ի Earth, Maps, Glass և Street View գործիքներն ու YouTube-ը: Հիպերկապերով ապահովված Հարավային Կորեան ունի աշխարհի ամենաարագ ինտերնետային նավիգացիան և թափանցիկ հասարակության ամենախիզախ լաբորատորիան է, որ վերածվել է յուրօրինակ «սուրբ հողի» հոմո-թվային մարդկանց համար, ում բջջային հեռախոսը թույլ է տալիս պարզած ձեռքի հեռավորությունից «ուսումնասիրել» աշխարհը: Կարգապահ (դիսցիպլինար) հասարակության պանօպտիկումային վերահսկողությունը գործում էր կենտրոնական աշտարակի գծային տեսանկյունից: Կալանավորները միմյանց չէին տեսնում, ոչ էլ տեսնում էին հսկիչին, և նախընտրում էին չնկատվել, որպեսզի որոշակի ազատություն ունենային: Թվային պանօպտիկումը, հակառակը, կորցնում է իր տեսանկյունային բնույթը. կիբեռնետիկ մատրիցայում բոլորը տեսնում են մյուսներին և իրենց ցուցադրում են, որպեսզի իրենց տեսնեն: Վերահսկողության միակ կետը, որ ուներ անալոգային հայացք, վերանում է. այժմ այն դիտվում է բոլոր անկյուններից: Բայց վերահսկողությունը շարունակվում է ուրիշ ձևով և նույնիսկ ավելի արդյունավետ: Որովհետև յուրաքանչյուր ոք մյուսներին հնարավորություն է տալիս, որպեսզի իր անձնական կյանքը տեսանելի լինի՝ ստեղծելով փոխադարձ հսկողություն: Այս բացարձակ հայացքը «դեգրադացնում է թափանցիկ հասարակությանը ՝ վերածելով այն վերահսկվող հասարակության: Բոլորը վերահսկում են բոլորին» գրում է փիլիսոփան: (...)«Թափանցիկ հասարակություն» էսսեն ավարտվում է՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ աշխարհը զարգանում է որպես մեծ պանօպտիկում, որտեղ ոչ մի պատ չի բաժանում ներսը դրսից: | Entry #24464 — Discuss 0 — Variant: Not specified
|